Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալին

Վլադիմիր Զելենսկի. Արխիվային լուսանկար
Ձյուբան պատասխանատու էր թիկունքային ապահովման և լոգիստիկայի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ Ռուսլան Ձյուբային։
«Հեռացնել Ձյուբա Ռուսլան Վլադիմիրովիչին Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,-նշված է նախագահի կայքում հրապարակված հրամանագրում։
Ուրաինական «Կլիմենկո Թայմ» պարբերականը գրում է, որ Ձյուբան պատասխանատու էր թիկունքային ապահովման և լոգիստիկայի համար։
Զելենսկին այսօր մի շարք հանդիպումներ է անցկացրել պաշտպանության ոլորտի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Դրանց ընթացքում նա, ի թիվս այլ հարցերի, քննարկել է երկրի պետական ինստիտուտների ուժեղացումը։ Պետության ղեկավարը հայտարարել է նաև Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գծով նոր որոշումների մասին:
Զելենսկին խոստովանել է, որ չէր էլ պատրաստվում կատարել Մինսկի համաձայնագրերը