ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Մասնագետները երկու երկրաշարժ են գրանցել Վրաստանի արևմուտքում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիա գործակալությունը։
4,6, ապա 3,6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գոմի գյուղում, որի բնակչությունը կազմում է ավելի քան 1000 մարդ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Էպիկենտրոնի խորությունը եղել է 8 կմ։
Նախօրեին 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել երկրի նույն հատվածում։
Նախօրեին 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել երկրի նույն հատվածում։