Վահան Քերոբյանը մեկնել է Արաբական Միացյալ էմիրություններ. գագաթնաժողով կա

Վահան Քերոբյան. Արխիվային լուսանկար
Գագաթնաժողովին մասնակցելու են 20 երկրի ղեկավարներ և 250 նախարարներ, ներկա է լինելու նաև գործարար և նորարար Իլոն Մասկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Նախարար Վահան Քերոբյանը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու փետրվարի 13-15-ը Դուբայ քաղաքում կայանալիք խոշորագույն World Government Summit գագաթնաժողովին, որտեղ ելույթով հանդես կգա Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում, հայտնում են նախարարությունից։
Ո՞ւմ էր ուղղված «տնային աշխատանքը չկատարած նախարարի» մեսիջը. տնտեսագետի մեկնաբանությունը
Գագաթնաժողովին մասնակցելու են 20 երկրի ղեկավարներ և 250 նախարարներ, ներկա է լինելու նաև գործարար և նորարար Իլոն Մասկը։
Գագաթնաժողովի շրջանակում կանցկացվի նաև Global Unicorns Roundtable քննարկումը, որին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ելույթ կունենա Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
Հայաստանն առաջին անգամ է մասնակցում World Government Summit-ին։