Սյունիքի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ–տեղ մերկասառույց է

Սառցապատ ճանապարհ. Արխիվային լուսանկար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Աբովյան քաղաքում էլ ձյուն է տեղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ–տեղ առկա է մերկասառույց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։
«Արագածոտնի մարզի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզում շարունակում է փակ մնալ «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները»,– ասված է հաղորդագրությունում։
Աբովյան քաղաքում էլ ձյուն է տեղում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։