«Ռոսկոսմոսը» Թուրքիայում երկրաշարժից առաջացած տեկտոնական խզվածքի լուսանկար է հրապարակել

Աղետի գոտում
«Ռոսկոսմոսը» ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության խնդրանքով գործի է դրել ռուսական տիեզերական խմբավորման ուժերն ու միջոցները` երկրի հեռահար զոնդավորման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. «Ռոսկոսմոսը» Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած տեկտոնական խզվածքի լուսանկար է հրապարակել։
««Ռոսկոսմոսը» շարունակում է Թուրքիայի հարավ–արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերաբերյալ տիեզերական մոնիթորինգ իրականացնել»,– ասված է կառույցի Telegram ալիքում։
Լուսանկարում, որն արված է «Կանոպուս–Բ» տիեզերական ապարատով, նկատվում է տեկտոնական խզվածք։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խնդրանքով «Ռոսկոսմոսը» գործի է դրել ռուսական տիեզերական խմբավորման ուժերն ու միջոցները երկրի հեռահար զոնդավորման համար, ինչպես նաև տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի միջոցները՝ Թուրքիայի հարավ-արևելքում տարածքի տիեզերական մոնիթորինգի համար: