Խարկովում հրթիռներով խոցվել է զրահատեխնիկայի գործարանի արտադրամասը. ՌԴ ՊՆ

Խոցվել է HIMARS, «Օլխա» և «Ուրագան» համազարկային կրակի համակարգերի 12 ռեակտիվ արկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Ռուսական оդատիեզերական ուժերը հրթիռային հարված են հասցրել Խարկովի մեքենաշինական գործարանի արտադրամասերին, հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Խարկով քաղաքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության հրթիռային հարվածի արդյունքում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի զրահատանկային սարքավորումների հավաքման արտադրամասերը Մալիշևի անվան մեքենաշինական գործարանի տարածքում»,-ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը 17 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններում և Զապորոժիեի մարզում:
Բացի այդ, խոցվել է HIMARS, «Օլխա» և «Ուրագան» համազարկային կրակի համակարգերի 12 ռեակտիվ արկ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 352-րդ օրը։