ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանի, ԱՄՆ–ի և Թուրքիայի փրկարար ջոկատների համագործակցության արդյունքում Ադիյամանի փլատակներից երկու երեխա է դուրս բերվել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը։
«Յոթերորդ օրը երկու հրաշք տեղի ունեցավ։ Ադիյամանի փլատակներից 2 աղջիկ են դուրս բերել։ Զորակցությունը կյանք է»,– գրել է Փայլանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա: