Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ՃՈ հենակետի պատին . կա մեկ զոհ և մեկ տուժած

Մահացել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի 22-ամյա ուղևորը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Փետրվարի 11-ին, ժամը 19:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ-Արտաշատ ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կոշ գյուղի մոտ վթար է եղել թուրքական համարներով ավտոբուսի մասնակցությամբ. կա զոհ
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 2001 թ․) բախվել է ՃՈ հենակետի պատին և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Բ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է ուղևոր Հ. Պ.-ի (ծնված 2001 թ.) դին: