ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Գերմանիայի և Ռուսաստանի մերձեցումը, քանի որ նման միությունը չափազանց ազդեցիկ է թվում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Արևմտյան քաղաքական գործիչների ստորությունը լավ հայտնի է: Հիմա այն մտահղացումը, որն իրականացվում է Ուկրաինան Ռուսաստանի վրա «քսի տալու» և Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ ամբողջ Արևմուտքի պատերազմ վարելու միջոցով, մեծապես ենթադրում է նաև Գերմանիայի և Ռուսաստանի նոր մերձեցման կանխումը», -հայտարարել է նա «Զրույց կարևորի մասին» տեղեկատվական-լուսավորչական դասին տված հարցազրույցում, որը նվիրված էր «Ռուսաստանը և աշխարհը» թեմային:
Լավրովի խոսքով` հենց որ Եվրասիական մայրցամաքում պատմական շրջադարձերը Ռուսաստանին և Գերմանիային դաշնակիցներ էին դարձնում, նրանց մոտ ամեն ինչ ստացվում էր, և նրանց ազդեցությունը կտրուկ աճում էր։
«Շատերին դուր չէր գալիս ռուս-գերմանական մերձեցումը ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, այնպես էլ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև։ Արևմտյան երկրները բացահայտորեն Գերմանիային ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի էին պատրաստում 1938-1939 թվականներին նրա հետ չհարձակվելու մասին պայմանագրեր ստորագրելով։ Իսկ երբ մենք 1939 թվականին ստիպված եղանք նման պակտ ստորագրել, ասացին, թե դա է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառը»,-հավելել է նա:
Նրա կարծիքով, հենց Ռուսաստանի և ԳԴՀ-ի միության, այդ թվում Էներգետիկական միության ուժեղացումը թույլ չտալու նպատակով են պայթեցվել «Հյուսիսային հոսք-1»-ը և «Հյուսիսային հոսք-2»-ը։