ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Վրաստանի արևմտյան հատվածում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
«Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 19.33-ին, էպիկենտրոնը գտնվել է Օզուրգեթիից 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վակիջվարի գյուղում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։