Լոս Անջելեսի օդանավակայանում ինքնաթիռն ավտոբուսի է բախվել. տուժածներ կան

Ինքնաթիռ. արխիվային լուսանկար
Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Լոս Անջելեսի օդանավակայանի տարածքում երթուղային ավտոբուսին բախված ինքնաթիռի հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով օդանավակայանի հայտարարությանը։
«Ինքնաթիռը դարպասից դեպի կայանատեղի քարշակման ժամանակ բախվել է երթուղային ավտոբուսին, ինչի հետևանքով շուրջ 5 մարդ է տուժել», – ասվում է Twitter–ում հրապարակված հայտարարության մեջ։
Միջադեպի պատճառները չեն նշվում։