Կայծակը հարվածել է Հիսուս Քրիստոսի ամենահայտնի արձանին. լուսանկար

Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը համարվող Հիսուս Քրիստոսի արձանը
Լուսանկարիչը հասցել է որսալ կայծակի հարվածի պահը։ Կադրերը տարածվել են համացանցում և իրարանցում առաջացրել. շատերը համոզված են, որ դա վատ նշան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Կայծակը հարվածել է Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը համարվող Հիսուս Քրիստոսի արձանին։
Կայծակը հարվածել է Հիսուսի արձանին
Դեպքը եղել է երեկ` փետրվարի 10-ին, լուսանկարիչ Ֆերնանդո Բրագան որսացել է այդ պահը և լուսանկարները հրապարակել «Ինստագրամ» սոցիալական ցանցում։ Որոշ օգտատերեր, տեսնելով կադրերը, ենթադրել են, որ դա վատ նշան է։
Բրազիլական լրատվամիջոցները հայտնել են, որ այդ օրը Ռիո դե Ժանեյրոյի շրջաններից շատերը ողողվել են ռեկորդային հորդառատ անձրևով, որն ուղեկցվել է ամպրոպով:
Իտալացի լուսանկարիչ Մասիմո Լիստրին էլ Twitter–ում գրել է, որ կայծակը հաճախ է հարվածում Քրիստոսի արձանին, քանի որ տեսարժան վայրը գտնվում է քաղաքի բարձր կետում: «Պարզապես ինչ–որ մեկի բախտը բերել է, որ ճիշտ ժամանակին հասցրել է նկարել», - գրել է նա:
Նշենք, որ Քրիստոսի արձանը կանգնեցվել է 1920 թվականին Կորկովադո լեռան գագաթին և տվյալ տարածքի ամենաբարձր կետն է: Հուշարձանը զինված է բազմաթիվ շանթարգելներով։
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ներկայացրել է Քրիստոսի արձան-համալիրի անիմացիոն տարբերակը