ՀՀ նախագահն ու Ալեն Սիմոնյանը Իրանին ուղղված գրառումներ են արել

Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը
ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի խոսնակը շնորհավորական ուղերձներ են հղել Իրանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրանի ժողովրդին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ։
«Հայաստանը ցանկանում է ընդլայնել և խորացնել փոխշահավետ համագործակցությունը Իրանի հետ` հօգուտ տարածաշրջանային անվտանգության և մեր ժողովուրդների շահերի։ Իրանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը խաղաղություն, բարօրություն և բարգավաճում եմ մաղթում»,– Twiter-ում գրել է ՀՀ նախագահը:
Շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իրանը մեր հազարամյա հարևանն է, Հայաստանի բարեկամը։ Այսպես եղել է, կա և կլինի։ Շնորհավոր Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնը»,–գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ նախագահն ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և շնորհավորել Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ։
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին