Երևանի կենտրոնում լարված իրավիճակ ստեղծած «Համմերի» 25-ամյա վարորդը ձերբակալվել է

Ձեռնաշղթա
Իրավապահները պարզել են, որ երիտասարդը Արարատի մարզի բնակիչ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ ստեղծած «Համմերի» վարորդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։
«Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմանում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել էր ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ։
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով իրավապահները կրակել էին մեքենայի անվադողերի ուղղությամբ։