2 ոսկի, 5 արծաթ և 15 բրոնզ. հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան օլիմպիադային

Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան օլիմպիադային
Հայաստանը ներկայացրել են 4 ուսումնական հաստատությունների 7 թիմերի 45 մասնակիցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադային և 22 մեդալի արժանացել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Օլիմպիադան անցկացվել է 2023 թ․ փետրվարի 1-ից 10-ը առցանց ձևաչափով։ Մասնակցել են 25 պետությունների ավելի քան 1300 աշակերտներ։
Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան օլիմպիադային
Հայաստանը ներկայացրել են 4 ուսումնական հաստատությունների (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, Քվանտ վարժարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց և Գյումրու Ֆոտոն վարժարան) 7 թիմերի 45 մասնակիցներ։
Հայ դպրոցականները մասնակցել են Ժաուտիկովյան օլիմպիադային
Մեդալային հաշվարկում մեր մասնակիցները արժանացել են 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալների (Ֆիզմաթ դպրոց՝ 2 ոսկի, 4 արծաթ և 8 բրոնզ, Քվանտ վարժարան՝ 1 արծաթ և 6 բրոնզ, Ֆոտոն վարժարան՝ 1 բրոնզ)։
Թիմային հաշվարկով Ֆիզմաթ դպրոցն արժանացել է խրախուսական մրցանակի։
Ապագա ինժեներներն ու նրանց ստեղծած սարքերը. ինչպես հայ աշակերտների գյուտը թռավ տիեզերք