Վրաստանում մեծ թափով կառուցվում է Ստեփանծմինդա – Լարս մայրուղու շրջանցիկ ճանապարհը

Արխիվային լուսանկար
Կվեշետի-Կոբի հատվածը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի հատվածներից մեկի շրջանցիկ ճանապարհն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Վրաստանում մեծ թափով շարունակվում է Մցխեթա-Ստեփանծմինդա – Լարս միջազգային նշանակության մայրուղու շրջանցիկ ճանապարհի` Կվեշետի-Կոբի հատվածի շինարարությունը, որը տանում է դեպի վրաց-ռուսական սահման: Շինարարական աշխատանքների ընթացքի մասին պատմում Է Sputnik Վրաստանը։
Ծրագրի շրջանակներում իրականացվում են 23 կմ երկարությամբ երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհի, հինգ կամրջի կառուցման և մեկի վերանորոգման աշխատանքներ։
Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ` 6 կամուրջներով ու 5 թունելներով, որոնց թվում է Խաչի լեռնանցքը հատող 9 կիլոմետրանոց թունելը։ Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
Ճանապարհի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2022 թվականին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամկետները հետաձգվել էին։
Նախատեսվում է, որ նոր ճանապարհը կլուծի Վերին Լարսի անցակետի հետ կապված լոգիստիկ խնդիրները և կապահովի անխափան տրանսպորտային կապ ՌԴ–ի հետ: