Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 20 հազարը

Երկրաշարժ Թուրքիայում
Նոր թվերը հրապարակել է Թուրքիայի առողջապահության նախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20213-ի, վիրավորներինը՝ 80052-ի։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեդին Կոջան։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։