Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև հայկական Սուրբ Աննա եկեղեցին

Սուրբ Աննա եկեղեցի
Լուսանկարներից երևում է, որ եկեղեցին էական վնասներ է կրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Սիրիայի հյուսիսում գտնվող հայկական Եագուպիե գյուղը։ Այնտեղ կան ավերածություններ, վնասվել է նաև հայկական Սուրբ Աննա եկեղեցին։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
Սուրբ Աննա եկեղեցի
Նշվում է, որ Արամ Ա–ն կապ է հաստատել տեղի հայոց թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանի և համայնքային պատասխանատուների հետ։
Երկրաշարժի հետևանքները
«Մեր պատասխանատուները հատուկ հոգածություն են ցուցաբերում 7 կենտրոններում ապաստանած հայերին` նրանց առաջին անհրաժեշտության կարիքները բավարարելով։ Արդեն իսկ սկսվել է վնասված տների հաշվառումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։
Հայ փրկարարներն աշխատում են Հալեպի երկրաշարժի գոտում. լուսանկարներ