Սամուել Սևյանը դարձել է Airthings Masters Div 3 մրցաշարի հաղթող

Սամուել Սևյան. Արխիվային լուսանկար
Մեծ եզրափակիչում էլ Սևյանը մրցեց Պրագնանանդհայի հետ և առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանի հաղթանակով ավարտվեց արագ շախմատի Airthings Masters Div 3 օնլայն մրցաշարը։
Եզրափակիչում Սամուել Սևյանը 2:1 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։ Մեծ եզրափակիչում էլ Սևյանը մրցեց Պրագնանանդհայի հետ և առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։
Քառորդ եզրափակիչում Սամուել Սևյանը 1,5:0,5 հաշվով պարտության էր մատնել իրանցի Պարհամ Մաղսուդլուին, կիսաեզրափակիչում 1,5:0,5 հաշվով՝ ուկրաինացի Ալեքսանդր Բորտնիկին։