ՌԴ –ն Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցով Հայաստանին չի դիմել. ՌԴ դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը. Արխիվային լուսանկար
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո նման ցանկություն է հայտնել նաև Հայաստանում ՌԴ դեսպանատունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Դեսպանատան միջոցով Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու վերաբերյալ հայկական կողմին առաջարկ չի եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ իր տեղեկություններով՝ 2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո, նման ցանկություն է հայտնել նաև Հայաստանում ՌԴ դեսպանատունը: Իբրև Ռուսաստանը այդ մտադրությունները հայկական իշխանություններին է հասցնում տարբեր խողովակներով։
Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը փակելուց հետո ԳԴՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Օրաթերթը հարցումով դիմել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ՌԴ-ն Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցով դիմե՞լ է ՀՀ-ին:
Արտգործնախարարությունից հայտնել էին, որ պաշտոնական առաջարկ ՀՀ ԱԳՆ–ն չի ստացել։
Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում 2022թ–ի հոկտեմբերի 21-ին բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: