Պաշտոնից ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը

Վարդան Ավետիսյան
Գեներալ–մայորը պաշտոնից ազատվել է Սուրեն Պապիկյանի հրամանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ազատվել է պաշտոնից։ Sputnik Արմենիային տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանն ազատվել է պաշտոնից»,– նշեց Թորոսյանը։
Հիշեցնենք` Ավետիսյանը նախարարի խորհրդական էր նշանակվել 2016 թվականին։