ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր ավելի վաղ տեղ էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։