Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության հարցը

Միրզոյանը և Ռոքֆոն հեռախոսազրույցի ընթացքում մի շարք հարցեր են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 10-ին։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը:
Հիշեցնենք, որ Միրզոյանն ու Ռոքֆոն վերջին անգամ խոսել էին 2023–ի դեկտեմբերի 23–ին։ Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել էր, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուն: