ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին Մոսկվայում հանդիպում կունենա ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
«Նախատեսվում է քննարկել 2022 թվականին այդ միավորումների գործունեության արդյունքները և առաջիկա ժամանակահատվածի համագործակցության հեռանկարային ուղղությունները»,–ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ մասնակիցները կարծիքներ կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
Հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների համակցման, ավելի սերտ միջկազմակերպական շփումների հաստատման թեմաներին։