Կմասնակցի՞ 2024-ի նախագահական ընտրություններին. Բայդենի պատասխանը

Սպիտակ տան մամուլի քարտուղարը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ ԱՄՆ գործող ղեկավարը մտադիր է երկրորդ ժամկետի համար առաջադրվել, և, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի 2023 թվականի սկզբին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ 2024 թվականի ընտրություններին մասնակցելու մասին որոշում կայացնել։
«Ես պարզապես պատրաստ չեմ դա անել», - ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչն է խանգարում նրան որոշում կայացնել իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ Ջո Բայդենը մտադիր է երկրորդ ժամկետի առաջադրվել և, ամենայն հավանականությամբ, վերջնական որոշում կկայացնի 2023 թվականի սկզբին։ Նա ավելացրել է, որ ամերիկացի առաջնորդը պատրաստվում է քննարկել այդ հարցն իր ընտանիքի հետ:
Թրամփը հայտարարել է, որ 24 ժամում կպայմանավորվեր Ուկրաինայում պատերազմի դադարեցման մասին
Ավելացնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի կեսերին արդեն պաշտոնապես հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին։