Ղազախստանի և Ռուսաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Տուժածների մասին տվյալներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ղազախստանի սեյսմոլոգիական կայանների ցանցը Ռուսաստանի հետ սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը, որի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա, գրանցվել է Մոսկվայի ժամանակով 15:35-ին:
Այն գտնվում էր Աստանայից ավելի քան 900 կմ հյուսիս-արևելք՝ ռուս-ղազախական սահմանին։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։