Երևանում «Գազելի» վարորդը երթուղի է դուրս եկել հարբած վիճակում

Պարեկները նկատել են, որ 77 համարի երթուղայինն անկանոն է շարժվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Պարեկներն այսօր Երևանում հայտաբերել են երթուղայինի վարորդի, որը հարբած վիճակումտեղափոխում էր 12 ուղևորի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայողները նկատել են, որ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն։
Նրանք կանգնեցրել են «Գազելը» ու վարորդին ենթարկել սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա վարել է մեքենան ոչ սթափ վիճակում։ Ավելին`փորձաքննությունը ցույց է տվել, որ նա եղել է ալկոհոլային ազդեցության ամենաբարձր աստիճանի վրա։
Պարզվել է, որ վարորդը Երևանի բնակիչ 69-ամյա Միխայիլ Ղուլյանն է։
Ալկոհոլ են ընդունում ու նստում ղեկին. ոստիկանները մեկ օրում 36 խմած վարորդի են հայտնաբերել