Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել. առևտրի կենտրոնի տնօրենը վիրավոր է

Ատրճանակ. Արխիվային լուսանկար
Նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ժամեր առաջ կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում։ Shamshyan.com–ի տեղեկություններով` ժամը 18։20–ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում գտնվող «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց կրակել են, կա վիրավոր։
Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։
Ըստ տեղեկությունների` հրազենային վնասվածքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Երևանի բնակիչ 38-ամյա Ռոբերտ Մ-ն, որը նշված առևտրի կենտրոնի տնօրենն է։
Սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Կրակոցներ Երևանի կենտրոնում. բժիշկները պայքարում են 28-ամյա տղայի կյանքը փրկելու համար