Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ իրավիճակ է հայաստանյան ավտոճանապարհներին

Արխիվային լուսանկար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայության մամուլի բաժինը։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը:
Հայաստանի հյուսիս–արևմուտքում` Աշոցքում մառախուղ է։ Արագածոտնի, Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Վանաձոր, Թալին, Կապան, Գորիս, Քաջարան, Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։