Արևմուտքն ու Կիևը Քիշնևին դրդում են հրաժարվել չեզոքությունից. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Մոլդովայի չեզոքությունից հրաժարվելը ձեռնտու է Քիշնևի այն ուժերին, որոնք, հակառակ հայտարարություններին, կողմ են մերձդնեստրյան խնդրի ուժային լուծմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արևմուտքն ու Կիևը դրդում են Քիշնևին հրաժարվել չեզոքությունից, ինչը խաչ կդնի Մերձդնեստրի կարգավորման վրա։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը:
«Որոշ ժամանակ առաջ նույնը տեղի էր ունենում հենց Ուկրաինայի հետ, որի հետքերով այսօր տանում են Մոլդովան», - ասել է նա:
ԱՄՆ-ն չի թաքցնում, որ դժգոհ է ՌԴ–ի և Կենտրոնական Ասիայի երկրների կապերից. ՌԴ ԱԳՆ
Դիվանագետի խոսքով՝ չեզոք կարգավիճակը միշտ եղել ու մնում է հանրապետության անվտանգության և ներքին կայունության գրավականը: Նա հիշեցրել է, որ Մոլդովայի քաղաքացիների ու քաղաքական ուժերի զգալի մասը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ սերտ կապերի պահպանման կողմնակից է:
«Չեզոք կարգավիճակի ապամոնտաժումը երկրի ազգային անվտանգության խարխլում կնշանակի․.. Նաև խաչ կդնի Մերձդնեստրի կարգավորման վրա, քանի որ Մերձդնեստրի բնակիչներն իրենց չեն ասոցացնում Ռուսաստանի դեմ հանդես եկող դաշինքների հետ», - ավելացրել է նա։
Մերձդնեստրյան հակամարտության գոտում խաղաղություն են պահպանում համատեղ խաղաղապահ ուժերը, որոնց մեջ ընդգրկված են ՌԴ 402 զինծառայողներ, 492 մերձդնեստրյան, 355 մոլդովական և 10 ուկրաինական ռազմական դիտորդներ: Խաղաղապահները ծառայությունն իրականացնում են 15 ստացիոնար հենակետերում և անցակետերում, որոնք տեղակայված են անվտանգության գոտու առանցքային հատվածներում։