ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած պայթյունների մասին հրապարակված փաստերը պետք է հիմք հանդիսանան միջազգային հետաքննության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Հրապարակված փաստերը պետք է հիմք դառնան միջազգային հետաքննության, Բայդենին և նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ահաբեկչությունից տուժած երկրներին փոխհատուցում վճարելու համար», – նշել է Վոլոդինն իր Telegram ալիքում։
Ավելի վաղ ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը ՌԻԱ Նովոստիին հաստատել էր, որ ինքն է «Հյուսիսային հոսքերում» պայթյունների մասին հոդվածի հեղինակը։
Հերշի հոդվածում ասվում է, որ անցյալ ամռանը ռազմածովային ուժերի ջրասուզակները, գործելով ՆԱՏՕ-ի Baltops 22 զորավարժությունների քողի տակ, տեղադրել են հեռակառավարվող պայթուցիկ սարքեր, որոնք երեք ամիս անց ոչնչացրել են Հյուսիսային հոսքի չորս խողովակաշարերից երեքը։
Հերշը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը որոշել էր դիվերսիա իրականացնել «Հյուսիսային հոսքերում»՝ ազգային անվտանգության թիմի հետ ավելի քան 9 ամիս գաղտնի քննարկումներից հետո։ Ավելի ուշ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կապ չունի անցյալ տարի «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հետ։