ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Վերին Լարսում լոգիստիկ կենտրոն ստեղծելու հնարավորությունը քննարկել է Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի հետ։ Քերոբյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Քննարկել ենք Վերին Լարսում լոգիստիկ կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որը Հայաստանի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն»,– նշել է նա։
Ըստ նախարարի` հանդիպման ընթացքում քննարկել են նաև ԵԱԶԲ-ի կողմից իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը, անդրադարձել այն նոր նախագծերին, որոնք կարող են ներդրումային տեսանկյունից հետաքրքրել այս միջազգային կազմակերպությանը։
Խոսել են նաև Եվրասիական կոնգրեսի մասին, որը կկայանա հունիսին Ռուսաստանի Սոչի քաղաքում։