ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։։
Խորհրդակցություն ՊՆ–ում
© Photo : official site of MoD of RA
Խորհրդակցությունն անցկացվել է կառավարության «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշմամբ հաստատված աշխատանքները քննարկելու նպատակով։
Խորհրդակցություն ՊՆ–ում
© Photo : official site of MoD of RA
«Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների նախապատրաստական միջոցառումների ընթացքին»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցություն ՊՆ–ում
© Photo : official site of MoD of RA
Սուրեն Պապիկյանին զեկույցներ և առաջարկություններ են ներկայացվել խնդրահարույց հարցերի, դրանց լուծման ուղիների վերաբերյալ, որոնց առնչությամբ գործընթացը համակարգող ստորաբաժանումների ղեկավարներին նա տվել է համապաստասխան հանձնարարականներ։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ՀՀ ԶՈւ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։
Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ։
Նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրով։
Ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրով։