ՀՀ–ում Իրանի դեսպանը մեկնաբանել է Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումը

ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին. Արխիվային լուսանկար
ՀՀ–ում ԻԻՀ դեսպանը կարծում է, որ տարածաշրջանային երկրները միմյանց միջև առկա խնդիրները պետք է անձամբ իրենք լուծեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանտեղակայումը։
«Իրանի դիրքորոշումը հետևյալն է` տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց մասնակցությամբ լուծվեն։ Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով։ Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա»,– ասաց Զոհուրին։
Հիշեցնենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդներն իրենց աշխատանքը կսկսեն փետրվարի 20-ից։ Նրանց կազմում Ֆրանսիայից 8 ժանդարմ է լինելու։