Հայաստանից մեկնած փրկարարները Թուրքիայում տեղակայման բազա են ծավալել

Հայաստանից մեկնած փրկարարները
Սիրիա մեկնած փրկարարները չորս տեղամասում իրավիճակի գնահատում են իրականացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարները Ադիյաման քաղաքում տեղակայման բազա են ծավալել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հայկական թիմը տարբեր տեղամասերում իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարար ծառայությունը հայտնում է նաև, որ Սիրիայի Հալեպ քաղաքում չորս տեղամասերում հայ փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում։ Եվս մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով։ Աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։
Նշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի զոհ դարձածների թիվը գերազանցել է 1250–ը, ավելի քան 2000 տուժած կա։
Հայ փրկարարներն աշխատում են Հալեպի երկրաշարժի գոտում. լուսանկարներ