Հայաստանի ֆուտբոլային տարբեր տարիքային հավաքականների մարզիչներ են նշանակվել

Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նոր նշանակումներ, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը կգլխավորի Տիրան Ղազարյանը, մինչև 15 տարեկանների հավաքականը՝ Էրիկ Նազարյանը, մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Պետրոսյանը մինչև 18 տարեկանների հավաքականը վստահվել է Վահագն Մինասյանին, իսկ մինչև 19 տարեկանների հավաքականը կգլխավորի Ռազմիկ Գրիգորյանը:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի տարբեր տարիքային բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների ցանկը.
Ազգային հավաքական - Ալեքսանդր Պետրակով
Հայաստանի Մ-21 հավաքական - Ռաֆայել Նազարյան
Հայաստանի Մ-19 հավաքական - Ռազմիկ Գրիգորյան
Հայաստանի Մ-18 հավաքական - Վահագն Մինասյան
Հայաստանի Մ-17 հավաքական - Արմեն Պետրոսյան
Հայաստանի Մ-15 հավաքական - Էրիկ Նազարյան
Հայաստանի Մ-14 հավաքական - Տիրան Ղազարյան
Կանանց Հայաստանի ազգային հավաքական - Արտակ Ադամյան
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքական - Գագիկ Տեր-Գևորգյան
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքական - Մարիամ Ստեփանյան
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքական - Ռուբեն Նազարեթյան