ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Հանդիպմանը քննարկվել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցություններն այսօր քննարկել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
«Հանդիպմանը քննարկվել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը»,– գրել է նա:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Խովաևը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։