Դոնբասի գնդակոծումից մեկ օրում երկու մարդ զոհվել է, 4-ը` վիրավորվել

Արխիվային լուսանկար
Տարածքային պաշտպանության շտաբը տվյալներ է հրապարակել ԴԺՀ–ում տիրող իրավիճակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ուկրաինական զորքերի գնդակոծման հետևանքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում նախորդ օրվա ընթացքում զոհվել է 2 խաղաղ բնակիչ, 4-ը վիրավոր են։ Այս մասին այսօր հայտնում է հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը։
«Նախորդ օրվա ընթացքում` փետրվարի 8-ի ժամը` 0:00–ից մինչև փետրվարի 9-ի ժամը` 0:00–ն, Ուկրաինայի զինված խմբավորումների կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում իրականացրած գնդակոծությունների հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 4 խաղաղ բնակիչ վիրավորվել», – ասվում է շտաբի Telegram ալիքում։
Նախօրեին շտաբը հայտնել էր, որ Ուկրաինայի կողմից իրականացրած հարվածների հետևանքով ԴԺՀ–ում օրվա ընթացքում 6 խաղաղ բնակիչ է վիրավորվել։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 349-րդ օրը։