Արգելափակումից դուրս է բերվել 147 ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 279 քաղաքացու

Արգելափակման դեպքեր են գրանցվել Արագածոտնի, Վայոց Ձորի, Շիրակի ու Սյունիքի մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Փետրվարի 8-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Մասնավորապես՝ արգելափակման դեպքեր են գրանցվել Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Մարմաշեն, Շիրակ, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Սառնակունք, Արագածոտնի մարզի Արագած գյուղերում, Թալին-Կարմրաշեն, Զառ-Զովաշեն, Աշոցք-Թավշուտ, Սիսիան-Վայք, Սիսիան-Գորիս, Գետափ-Մարտունի, Սոթք-Մեծ Մասրիկ և Արտաշատ-Հացավան ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 147 ավտոմեքենա, 279 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն:
1 / 2

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

2 / 2

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից