ԱՊՀ-ում առանձին մարզաձևերի առաջնություններ կանցկացվեն

Մարզական մրցումների անցկացման վայրի և ժամկետների մասին որոշումը կկայացնի ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. ԱՊՀ-ում նախատեսում են առանձին մարզաձևերի առաջնություններ անցկացնել։ Այս մասին հայտնել են կազմակերպության գործադիր կոմիտեից։
Նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում փորձագետները համաձայնեցրել են փաստաթղթի նախագծի նոր անվանումը` ԱՊՀ առաջնության մասին դրույթ, լրամշակել և համաձայնեցրել են դրա տեքստը:
Դելփյան խաղերում Հայաստանն ունի 1 ոսկե և 3 արծաթե մեդալ
Կանոնակարգի նախագիծը նախատեսում է ԱՊՀ երկրներում օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ (դեֆլիմպիկ), տեխնիկական, ավիացիոն, ռազմակիրառական և ծառայողական-կիրառական, ոչ օլիմպիական և ազգային մարզաձևերի առաջնությունների կազմակերպման կարգը:
Դրույթի նախագիծը երաշխավորվել է համագործակցության բարձրագույն մարմինների կողմից։