Անկարան շարունակում է զենքի մատակարարումը Կիևին, ցուցակը մեծանում է. Թուրքիայում ՌԴ դեսպան

Ռուս դիվանագետը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք փոխանցելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Անկարայի կողմից Կիևին զենք մատակարարելը շարունակվում է, և այդ ցուցակը մեծանում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Մատակարարումները շարունակվում են։ Դրանք ընդլայնվելու միտում ունեն։ Եզրակացություններն արեք ինքներդ»,-ասել է դեսպանը։
Ավելի վաղ այն հարցին, թե արդյոք Թուրքիան շարունակում է Ուկրաինային զենք մատակարարել, մասնավորապես Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր, Թուրքիայի նախագահի վարչակազմի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել է, որ «ինչ-որ բան տեղի է ունենում»: Ուկրաինացի և թուրք պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքերի հետագա մատակարարումները:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 349-րդ օրը։