ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարություն
Պատժամիջոցների նոր ցանկում ներառվել են իրանական 6 ընկերություն և Մալայզիայում ու Սինգապուրում տեղակայված 3 ընկերություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 9 ընկերության, այդ թվում` իրանական ընկերությունների նկատամբ, որոնք կապված են Իրանի նավթաքիմիական գործունեության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը։
«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել տարբեր իրավասություններով ինը կազմակերպության նկատմամբ, որոնք վճռորոշ դեր են խաղացել հարյուրմիլիոնավոր դոլարների իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտադրության, Ասիայի գնորդներին վաճառքի և մատակարարման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պատժամիջոցների նոր ցանկում ներառվել են իրանական 6 ընկերություն և Մալայզիայում ու Սինգապուրում տեղակայված 3 ընկերություն։
Պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների թվում է պոլիէթիլենի խոշորագույն արտադրող «Amir Kabir Petrochemical Company»–ն։
ԱՄՆ-ն Իրանի գլխավոր դատախազի դեմ պատժամիջոցներ է սահմանել բողոքի ակցիաները ճնշելու համար