ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Pink Floyd խմբի հիմնադիրներից ու առաջնորդներից մեկը` Ռոջեր Ուոթերսը, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալիս հորդորել է Ջո Բայդենին, Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենկսուն Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել հենց այսօր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք փոփոխություններ ենք պահանջում։ Նախագահ Բայդեն, նախագահ Պուտին, նախագահ Զելենսկի, ԱՄՆ, ՆԱՏՕ, Ռուսաստան, ԵՄ, բոլորդ, խնդրում եմ` փոխեք ուղղությունն այսօր։ Պայմանավորվեք Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ», – ասել է Ուոթերսը` նշելով, որ «դա իհարկե զուտ սկզբնակետ կլինի»։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 348-րդ օրը։