Ուկրաինայի իրավիճակն ԱՄՆ քաղաքականության հետևանքն է. Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին
Մոսկվայում կայացել Աֆղանստանի անվտանգության հարցով անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կարծում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ամերիկյան քաղաքականության հետևանք է։
«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները Միացյալ Նահանգների գործողությունների արդյունքն են, նրանք ուկրաինացի ժողովրդին դարձրին իրենց նպատակների զոհը»,- ասել է նա Աֆղանստանի հարցով ԱԽ քարտուղարների հանդիպման բացման ժամանակ։
Այսօր Մոսկվայում կայացել է Աֆղանստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը, որին մասնակցել են Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։ Ռուսաստանը նիստին ներկայացնում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։