Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Էրդողանը նշել է երկրաշարժի հետևանքների վերացման ժամկետը

Երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 8574 մարդ, վիրավորվել ՝ 49 133 մարդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Անկարան նպատակ ունի մեկ տարվա ընթացքում վերացնել երկրաշարժի հետևանքները, նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի նախագահը նաև հստակեցրել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 8 574 մարդ, վիրավորվել ՝ 49 133 մարդ:
Էրդողանը ողջ երկրում համազգային սուգ Է հայտարարել տարերային աղետի զոհերի մեծ թվի հետևանքով։ Սուգը կշարունակվի մինչև փետրվարի 12-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
Հայտնի է, թե Հայաստանը քանի փրկարար է ուղարկել Թուրքիա և Սիրիա