Ստամբուլի քաղաքապետը հայտնել է, որ Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը մարվել է

Իսկենդերունի նավահանգիստ
Մասնագետները շարունակում են հովացման աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
«Հրդեհն ամբողջությամբ մարված է, մեր մասնագետները հովացման աշխատանքներ են իրականացնում»,- գրել է նա Telegram-յան ալիքում։
Հիշեցնենք` մի քանի հարկով դասավորված բեռնարկղերի արտաքին շարքերը փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ կույտի էին վերածվել, այդ պատճառով նավահանգստի աշխատանքը դադարեցվել էր։ Երեկոյան բեռնարկղերը սկսել էին այրվել։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։
Փետրվարի 7-ին կրակը տարածվել էր մի քանի հարյուր քմ–ի վրա։ Խոշոր ընկերություններն այդ նավահանգիստ ուղևորվող իրենց բեռնարկղերը սկսել էին այլ կետեր ուղարկել։
Իսկենդերունը Արևելյան Միջերկրական տարածաշրջանի ամենախոշոր նավահանգիստն է, որը նավթատար լցանավեր, չորաբեռներ և բեռնարկղեր տեղափոխող նավեր է ընդունում:
Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Էրդողանը նշել է երկրաշարժի հետևանքների վերացման ժամկետը