Օղի չտալու համար խանութում հայհոյել է. Արմավիրում ծեծելով սպանել են 65-ամյա տղամարդու

Տղամարդու մարմնի տարբեր հատվածների վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզում 65-ամյա բնակչի մարմնի տարբեր մասերին հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով նա մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փետրվարի 5-ին` ժամը 23։45-ին, ոստիկաններն ահազանգով մեկնել են Արմավիրի մարզի Բաղրամյան փողոց և բնակարաններից մեկում հայտնաբերել նույն քաղաքի բնակչի դին։
Կատարված դիահերձմամբ անձի մարմնի տարբեր հատվածների վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել տրավմատիկ-հեմոռագիկ շոկը։
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2023թ. փետրվարի 5-ին 65-ամյա տղամարդը խանութում օղի է խնդրել և մերժում ստանալով՝ սկսել է հայհոյանքներ հնչեցնել: Խանութի աշխատակցուհու որդին, ներս մտնելով և լսելով հայհոյանքները, սկսել է հարվածներ հասցնել 65-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին: Այնուհետև խանութի աշխատակցուհին և ամուսինը տղամարդուն տեղափոխել են իրենց տուն, որտեղ կարճ ժամանակ անց նկատել են, որ չի շնչում, և զանգահարել են շտապօգնություն»,– ասված է հաղորդագրությունում:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կապան քաղաքում 29-ամյա երիտասարդը ծեծելով սպանել է հորեղբորը
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է: