ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս պահին տեղի է ունենում Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը»,– ասված է հաղորդագրությունում:
Հավելենք, որ Գորդան Գրլիչ Ռադմանն առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նշենք, որ երեկ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը հանդիպել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանում է պաշտոնական այցով։
Այցի շրջանակում Ռադմանը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների ԱԳՆ-ների միջև վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել Զագրեբում 2021թ. դեկտեմբերի 2-3-ը:
Հայ-խորվաթական հարաբերություններն ավանդաբար կրում են գործընկերային բնույթ: