ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Խորվաթիայի ԱԳՆ ակադեմիան կհամագործակցեն. հուշագիր ստորագրվեց

Գորդան Գրլիչ Ռադմանը և Արարատ Միրզոյանը
Խոսքը դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցելու մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Գորդան Գրլիչ Ռադմանը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցությանը։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի արտգործնախարարը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Նա արդեն հանդիպել է Արարատ Միրզոյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ռադմանը նաև հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։