Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ էական առաջընթաց ունենք. Քերոբյան

Վահան Քերոբյանը մասնակցել է հայ-խորվաթական գործարար համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ էական առաջընթաց ունենք։ Հայ-խորվաթական գործարար համաժողովում ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։
Վահան Քերոբյանի ելութը համաժողովում
Համաժողովը կազմակերպվել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի պաշտոնական այցի շրջանակներում։
«ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ այս ուղղությամբ մենք ունենք էական առաջընթաց, ինչի մասին են վկայում միջազգային տնտեսական ցուցիչները», - նշել է Քերոբյանը։
Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերին, որոնց թվում հատկապես կարևորվել է տնտեսության արդիականացման ծրագիրը։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի արտգործնախարարը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Նա արդեն հանդիպել է Արարատ Միրզոյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ռադմանը նաև հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։